ՌԴ-ն գիշերը կրկին ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 209 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Հունիսի 28-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն ընկած գիշերվա ընթացքում ՀՕՊ տագնապի համակարգերը Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 209 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Leave a comment