Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը, եթե երկու կողմերից հստակ ազդակ ստանա նման պատրաստակամության վերաբերյալ։
Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է թուրքական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։
Անկարան շարունակում է պատրաստակամ մնալ աջակցելու հակամարտության դիվանագիտական կարգավորմանը և համոզված է, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է։
«Եթե կողմերը հստակ ցանկություն ցուցաբերեն բանակցելու, ապա Թուրքիայում կազմակերպումը երկար ժամանակ չի պահանջի։ Մեր երկիրն ունի անհրաժեշտ փորձը և պատրաստ է կրկին հարթակ տրամադրել երկխոսության համար», — նշել է աղբյուրը։
—00—ՍՊ