«Ժամը 20․26 րոպե Իվետա Տոնոյանն է ահազանգել, ապա տարբեր լրատվամիջոցներ։ Ո՞վ է ձեզ ահազանգել, որ զինվորները խախտումով են քվեարկել»,- Սահմանադրական դատարանում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Հարցը վերաբերվում էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում զինծառայողների քվեարկությանը։ Նման ահազանգեր եղան հենց ընտրության օրը՝ հուլիսի 7-ին։ Հետագայում, ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց այդ երկու տեղամասերում ընտրությունների արդյունքները։
Արամ Օրբելյանը Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ զինծառայողների քվեարկության գործընթացում ԲՀԿ-ն որեւէ իրավախախտում արե՞լ է, որեւէ մեղավորություն ունեցե՞լ է, որեւէ այլ միջամտության խնդիր՝ ինչ-որ մեկը ուղղորդել է ԲՀԿ-ի օգտին քվեարկել եւ այլն, նման տեղեկատվություն ունե՞ք։
«ԲՀԿ-ն այստեղ որեւէ առնչություն չունի»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընթանում է յոթ կուսակցությունների դիմումների քննարկումը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կազմակերպելու կամ մանդատների վերաբաշխում իրականացնելու պահանջներով։ ՍԴ-ն նաև գործի քննության հենց սկզբում մերժեց ԲՀԿ-ի միջնորդությունը՝ գործը քննել ամբողջական կազմով։ Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում գործի քննությանը։ Նման որոշում կայացրել էր ՍԴ-ն՝ կուսակցություններից մեկի դիմումի քննության արդյունքում։ Դատարանը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: