ԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ

ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունից հետո փնտրում է հրթիռների ավելի արագ և էժան արտադրության ուղիներ։

Ինչպես գրում է Financial Times-ը, ամերիկյան ռազմական արդյունաբերությունը ներկայում չի արտադրում բավարար քանակությամբ հրթիռներ, իսկ դրանց արժեքը շարունակում է բարձր մնալ։

Այդ պատճառով արդեն մեկնարկել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության ու գնման մի շարք փորձնական ծրագրեր։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը առաջիկա հինգ տարվա ընթացքում 28 հազար հրթիռ ձեռք բերելու համար խնդրել են 12 միլիարդ դոլարի ֆինանսավորում։

 

Leave a comment