https://arm.sputniknews.ru/20260628/rvosatvomy-masnagetnerin-chi-ugharki-busheri-aek-aranc-anvtangutjan-erashkhiqneri-likhachvov-103941937.html
«Ռոսատոմը» մասնագետներին չի ուղարկի Բուշերի ԱԷԿ առանց անվտանգության երաշխիքների․ Լիխաչով
«Ռոսատոմը» մասնագետներին չի ուղարկի Բուշերի ԱԷԿ առանց անվտանգության երաշխիքների․ Լիխաչով
Sputnik Արմենիա
Լիխաչովը ավելի վաղ հայտարարել էր Բուշերի ԱԷԿ ռուս մասնագետների փուլային վերադարձի ծրագրերի մասին։ 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T17:00+0400
2026-06-28T17:00+0400
2026-06-28T17:03+0400
«բուշեր» աէկ
ալեքսեյ լիխաչով
«ռոսատոմ»
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100515785_0:304:3100:2048_1920x0_80_0_0_dd82119a57459a92ddfe4410dca6c2c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, հունիսի 28 — Sputnik. «Ռոսատոմը» ռուս մասնագետներին չի վերադարձնի Իրանի Բուշերի ատոմակայան, քանի դեռ նրանց անվտանգությունը 100 տոկոսով չի երաշխավորվել, հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Հունիսի 17-ին Լիխաչովը հայտարարել էր Բուշերի ատոմակայան ռուս մասնագետների փուլային վերադարձի ծրագրերի մշակման մասին։Ներկայումս Իրանը Բուշերում ունի միայն մեկ գործող ատոմակայան։ Ատոմակայանների առաջին բլոկը, որը կառուցվել է Ռուսաստանի մասնակցությամբ, միացվել է Իրանի ազգային էլեկտրացանցին 2011 թվականի սեպտեմբերին։Իրականացվել է կայանի երկրորդ փուլի շինարարությունը, որի կազմում պետք է ընդգրկվեն երկու էներգաբլոկներ։ Սակայն Լիխաչովը հայտնել է, որ Իրանում ատոմակայանի նոր բլոկների կառուցման հարթակում աշխատանքն այժմ դադարեցվել է փետրվարի վերջին Իրանի շուրջ սկսված ռազմական հակամարտության պատճառով:Հիշեցնենք` իրանական ԶԼՄ-ները այսօր հայտնել են իրանական Քեշմ կղզու և Իրանի Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանում բազմաթիվ թիրախների վրա հարձակումը՝ ի պատասխան Թեհրանի կողմից առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման:Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իր պատասխան հարվածների թիրախներն են եղել Քուվեյթում ԱՄՆ ավիաբազան և Բահրեյնում ամերիկյան ռազմածովային ուժերի բազան:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100515785_369:0:3100:2048_1920x0_80_0_0_bd556d988ee13997fa3fca05e912e157.jpg.webp
«բուշեր» աէկ, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», իրանի իսլամական հանրապետություն, ամն
«բուշեր» աէկ, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», իրանի իսլամական հանրապետություն, ամն
Լիխաչովը ավելի վաղ հայտարարել էր Բուշերի ԱԷԿ ռուս մասնագետների փուլային վերադարձի ծրագրերի մասին։
ԵՐԵՎԱՆ, հունիսի 28 — Sputnik. «Ռոսատոմը» ռուս մասնագետներին չի վերադարձնի Իրանի Բուշերի ատոմակայան, քանի դեռ նրանց անվտանգությունը 100 տոկոսով չի երաշխավորվել, հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մինչև մենք չունենանք մեր մարդկանց անվտանգության 100 տոկոս երաշխիք, մենք, իհարկե, չենք վերադարձնի նրանց», – լրագրողներին ասել է Լիխաչովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդի Իրանում հրետակոծությունների վերսկսումը ռուս մասնագետների՝ Բուշերի ատոմակայան վերադառնալու ծրագրերի վրա։
Հունիսի 17-ին Լիխաչովը հայտարարել էր Բուշերի ատոմակայան ռուս մասնագետների փուլային վերադարձի ծրագրերի մշակման մասին։
Ներկայումս Իրանը Բուշերում ունի միայն մեկ գործող ատոմակայան։ Ատոմակայանների առաջին բլոկը, որը կառուցվել է Ռուսաստանի մասնակցությամբ, միացվել է Իրանի ազգային էլեկտրացանցին 2011 թվականի սեպտեմբերին։
Իրականացվել է կայանի երկրորդ փուլի շինարարությունը, որի կազմում պետք է ընդգրկվեն երկու էներգաբլոկներ։ Սակայն Լիխաչովը հայտնել է, որ Իրանում ատոմակայանի նոր բլոկների կառուցման հարթակում աշխատանքն այժմ դադարեցվել է փետրվարի վերջին Իրանի շուրջ սկսված ռազմական հակամարտության պատճառով:
Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իր պատասխան հարվածների թիրախներն են եղել Քուվեյթում ԱՄՆ ավիաբազան և Բահրեյնում ամերիկյան ռազմածովային ուժերի բազան: