ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է



Քաղաքականություն





Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախընտրական քարոզարշավի սկզբում շատերն էին հաճելիորեն զարմացել ԲՀԿ արշավից՝ ընդգծված հանդարտ, ծրագրային, իշխանությունների բոլոր հարձակումներին պատասխանում էին զուսպ, սադրանքի չէին տրվում։ Լավ թիմ էր, լավ՝ ծրագրով։ Ես մտածում էի՝ դե, քարոզարշավ է, ռազմավարություն են ընտրել, անում են։ Բայց հիմա՝ ընտրություններից հետո, անկեղծ ասած, ինձ գնալով ավելի է դուր գալիս ԲՀԿ թիմի պահվածքը՝ վստահ, մտածված, արժանապատիվ։ Բոլոր փուլերում ու բոլոր հարթակներում՝ ԿԸՀ նիստերին, բողոքի ակցիաներին, բրիֆինգներին, գրագետ ու հստակ հանդես են գալիս, իրենց ուղղությամբ այսքան ճնշման ու անարդարության ֆոնին մնում են զուսպ։ «Սա ԲՀԿ-ի հարցը չէ, սա ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի հարցն է», ՍԴ-ում հնչեցրեց ԲՀԿ ներկայացուցիչ էլինար Վարդանյանը։ Մարդկայնորեն շատ դժվար է մեջդ խեղդել քո և քո թիմի հանդեպ իրականացվող հրեշավոր անարդարությունը ու կարողանալ նման ձևակերպում տա։ Սա քաղաքացիական կեցվածք է։

Օրեր առաջ ԿԸՀ հայտնի, պատմական խայտառակ նիստում ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը իր գրագետ ու անկեղծ խոսքով փոխեց հանրային մթնոլորտը։ հենց դրա շնորհից հանրային աննախադեպ աջակցություն ապահովվեց ԲՀԿ- ի շուրջ։ Այսօր բոլորը իրենց հրապարակային աջակցությունն են հայտնում ԲՀԿ-ին։ Բացի իշխանությունից չես գտնի մեկին, ով կասի կատարվողը արդար է։

Բոլոր քաղաքական ուժերը, հանրային շրջանակները, անհատները, ակտիվ գործիչները, իրավաբանները, սահմանադրագետները մեկը մյուսի հետևից հրապարակային իրենց աջակցությունն են հայտնում ԲՀԿ-ին։ Ու դա պատահական չէ։ Օնլայն ռեժիմով հրեշավոր անարդարություն է կատարվում՝ բոլորի աչքի առաջ։ Սա նաև թիմի լիդերի՝ ատամները սեղմած զսպվածության, թիմի անդամների՝ Իվետայի, Աբովյանի, Էլինարի, Սուրենյանցի և այլոց ազնիվ ու պարկեշտ պայքարի ու քաղաքացիական կեցվածքի շնորհիվ է։

Անկեղծ լինենք, մինչև վերջին օրը բոլորը ասում էին ԲՀԿ-ի արշավը ամենալավն է, ծրագիրը՝ շատ լավը, թիմը զուսպ ու գրագետ։ Ինչ ստացավ դիմացը՝ իշխանական այլանդակ հարձակումներ, սպառնալիքներ, անձնական վիրավորանքներ, ջարդել-բռնել-թիմը քանդելու փորձեր։

Բայց մարդիկ նույնիսկ այսքանից հետո դիմացան։ Ստացան բավարար ձայներ, մտան ԱԺ, իսկ ԿԸՀ-ն գողացավ մի ամբողջ խմբակցություն՝ մոտ 60 հազար մարդու քվե։ Ոնց կարա՞ սենց բան լինի։

Դա հերիք չէր, ընտրությունների հաջորդ օրվանից սկսվեց պատերազմ Ծառուկյանի բիզնես համակարգի դեմ։ Ո՞ր ինչ։

Հիմա բոլորը սպասում են ՍԴ վճռին։ Անկեղծ ասած, ես չգիտեմ ինչ կլինի։ Այսօրվա Հայաստանում քիչ լավ սպասելիքներ կան։ Բայց մի բան հաստատ է. այս ողջ պատմության մեջ իր պահվածքով Ծառուկյանը իրենց պահեց մարդ, իր անձնական հեղինակությունը միայն բարձրացավ, թիմի անդամները դարձան իսկապես անարդարության դեմ կռիվ տվող սիրված գործիչներ։ Եթե անկեղծ լինենք՝ սա ԲՀԿ-ի դժվարագույն, բայց միևնույն ժամանակ կարևորագույն օրերն են. Կա լավ թիմ, կա լավ ծրագիր ու կա ընդգծված լիդեր, որը արժանապատիվ տանում է ահռելի ծավալի դժվարությունները։ Մնում է հետագա ճիշտ աշխատանքը։




Leave a comment