Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում

Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի «բարեփոխումներին» միացած 10 տիրադավերից Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լքել է իրեն վստահված թեմն ու գտնվում է Հայաստանում: Ավելին, ոչ ոք չգիտի, թե անգամ Հայաստանում նա ինչով է զբաղվում, քանի որ հնարավորինս քիչ է երևում հանրային վայրերում, որպեսզի ստիպված չլինի անհարմար հարցերի պատասխանել: Հասկանալու համար, թե նա ինչու է թողել Բալթյան թեմն ու համայնքի հարցերը, 24News-ը փորձեց կապ հաստատել Վազգեն Միրզախանյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Բալթյան թեմի խորհրդի ատենապետ Կարապետ Բաբայանը, ի տարբերություն Միրզախանյանի, պատասխանեց մեր լրագրողի զանգին՝ ասելով, թե ինքը գոհ է թեմակալ առաջնորդի աշխատանքից, սակայն չհերքեց, որ Միրզախանյանը գտնվում է Հայաստանում՝ հրաժարվելով կոնկրետ ժամանակ նշել:
«Նա միշտ էլ գնում է Հայաստան, հետ է գալիս, մենք մտահոգ չենք, միշտ էլ մեզ հետ է», – ասաց նա:

Leave a comment