Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Տուժածի առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։