Հասարակություն
27.06.2026 | 20:25
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։
Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին՝ մաղթելով պատվով ու պատասխանատվությամբ իրականացնել ստանձնած առաքելությունը: