Ռուսական զինուժը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. մանրամասներ

https://arm.sputniknews.ru/20261120/rusakan-zinuzhy-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainajin-manramasner-109578798.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, նավ, գործարան, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, նավ, գործարան, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Հարձակումների ընթացքում ռուսական բանակը ցամաքային, ծովային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենք և անօդաչուներ է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, էներգետիկ օբյեկտներին և ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Ռուսաստանի զինուժն այս գիշեր ցամաքային, ծովային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, պահեստային տերմինալներին, էներգետիկ օբյեկտներին, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կիևում և Կիևի մարզում

Բրովարի բնակավայրում խոցվել են պայթուցիկ նյութերի և վառոդի արտադրության ձեռնարկություններ (փոշեմետաղագործության պետական գործարան), որոնք FP-9 օպերատիվ–մարտավարական հրթիռների համար պինդ հրթիռային վառելիքի բաղադրիչներ են արտադրում,
ինքնաթիռային տիպի հարվածային ԱԹՍ–ներ հավաքող գործարան,
ճանապարհային և երկաթուղային կամուրջներ, որոնք օգտագործվում են Դոնբասի մարտական գոտի սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա տեղափոխելու համար,
Պետրովսկոյե բնակավայրում «Fire Point» ՍՊԸ-ի հավաքման ձեռնարկությունը, որը հավաքում, պատրաստում է մարտական օգտագործման և արձակման վայրեր է մատակարարում FP-7 «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ։

Դնեպրոպետրովսկի մարզում

Տերնի բնակավայրում խոցվել է «Տերնի-Պերվոմայսկա» էլեկտրական ենթակայանը, որը էլեկտրաէներգիա է բաշխում Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և ռազմական օբյեկտների գործունեությունը ապահովելու համար։

Չեռնիգովի մարզում՝

Մենա բնակավայրում խոցվել է ՊՍ–110 էլեկտրական ենթակայանը, որը էլեկտրաէներգիա է բաշխում Չեռնիգովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և ռազմական օբյեկտների գործունեությունը ապահովելու համար։

Իվանո-Ֆրանկովսկի մարզում

Բուրշտին բնակավայրում խոցվել է «Բուրշտինսկայա» ջերմաէլեկտրակայանը, որը էլեկտրաէներգիա է արտադրում նաև Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտների գործունեությունն ապահովելու համար։

Լվովի մարզում

Լվով քաղաքում խոցվել է ««ԼԴԱՐԶ» Լվովի ավիացիոն գործարան» ավիացիոն արդյունաբերության վերանորոգման ձեռնարկությունը, որը արտադրում է FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռներ և FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ, ինչպես նաև մեծ և միջին հեռահարության անօդաչուներ,
Խոդորով բնակավայրում գտնվող ՊՍ-750 «Զապադնոուկրաինսկայա» էլեկտրական ենթակայանը, որը էլեկտրաէներգիա է բաշխում Լվովի մարզում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտների գործունեությունը ապահովելու համար։

Նիկոլաևի մարզում

Բերեզնեգովատոյե բնակավայրում պահեստ է խոցվել, որն օգտագործվում էր ՌԴ–ի տարածքում քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար կիրառվող թևավոր հրթիռները պահելու համար։

Օդեսայի մարզում

Խոցվել է «Զատոկա» ճանապարհային և երկաթուղային կամուրջը, որն օգտագործվում էր ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով ռազմական բեռների տարանցման համար։
Բացի այդ, ծովում բեռնատար նավ է խոցվել, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ, խոցվել են նաև «Դնեպրոպետրովսկ» երկաթուղային կայարանի մոտ գտնվող երեք երկաթուղային լոկոմոտիվներ և Ժիտոմիրի մարզի «Կորոստեն» երկաթուղային կայարանի մոտ գտնվող մեկ լոկոմոտիվ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական և երկակի նշանակության բեռներ տեղափոխող բեռնատար գնացքներ տեղափոխելու համար։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանի գործողությունները, ի պատասխան Ղրիմի կամրջին հասցված հարվածների (որը վերջին օրերին երեք անգամ հարձակման է ենթարկվել. խմբ.), շատ ավելի ցավոտ կլինեն։

Leave a comment