https://arm.sputniknews.ru/20260627/meki-depqum-patzheli-e-mjusi-depqum-tujlatreli-galjany-pashinjani-khvosujti-masin—-103928975.html
Մեկի դեպքում պատժելի է, մյուսի դեպքում` թույլատրելի՞. Գալյանը` Փաշինյանի խոսույթի մասին
Մեկի դեպքում պատժելի է, մյուսի դեպքում` թույլատրելի՞. Գալյանը` Փաշինյանի խոսույթի մասին
Sputnik Արմենիա
Գալյանի խոսքով` ըստ ՄԻԵԴ–ի չափանիշների` նախընտրական քաղաքական խոսքը ներառում է նաև չափազանցություններ ու սադրանքներ։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T18:50+0400
2026-06-27T18:50+0400
2026-06-27T18:50+0400
սրբուհի գալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379173_0:83:1600:983_1920x0_80_0_0_76a51f1d2331edfe5a7e5fe729a4ad20.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Քաղաքական խոսքը` հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում, գտնվում է արտահայտման ազատության առավել բարձր պաշտպանության ներքո։ Այսօր Սահմանադրական դատարանում ժամանակ բացատրություններ տալու ընթացքում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Ինչպես հայտնի է, ՍԴ–ում այսօր տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստը։ Գալյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։Նա անդրադարձավ ընդդիմության ներկայացրած ատելության խոսքի վերաբերյալ փաստարկներին, որոնք հիմնականում վերաբերում էին ՔՊ–ի վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին։ Գալյանը Փաշինյանի խոսույթը ՄԻԵԴ վճիռներով արդարացրեց։«Ընտրությունները հենց այն ժամանակահատվածն են, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի կարծիքների, քննադատության, քաղաքական գնահատականների և նույնիսկ սուր կամ չափազանցված ձևակերպումների ազատ շրջանառությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած չափանիշների համաձայն՝ արտահայտման ազատությունը պաշտպանում է ոչ միայն այն գաղափարները, որոնք ընդունվում են բարենպաստ կամ ընկալվում են որպես անվնաս, այլև այնպիսի գաղափարներ ու տեղեկություններ, որոնք կարող են ինչ–որ տեղ վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է չափազանցության, անգամ սադրանքի որոշակի աստիճանը, այսինքն` իր արտահայտություններում անձը կարող է որոշ չափով անզսպություն դրսևորել։ Դատարանը բազմաթիվ գործերում արձանագրել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ արտահայտություններն ունեցել են կոպիտ, սուր կամ վիրավորական բնույթ, ընդհանուր համատեքստում գնահատվելով՝ դրանք ընդունվել են որպես անմիջական հուզական արձագանք կամ կոշտ քննադատություն, այլ ոչ թե ինքնանպատակ վիրավորանք»,– ասաց Գալյանը։Նախարարը նշեց, թե Փաշինյանին մեղադրանքներ հնչեցնում են այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ իրենք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին անվանել «դավաճան», նրանց պիտակավորել և տարբեր ազգությունների ներկայացուցիչների անուններով վիրավորել՝ պնդելով, թե ՔՊ-ին աջակցելը հավասար է դավաճանությանը։ Ընդհանուր առմամբ, Սրբուհի Գալյանի կարծիքով, ընդդիմության կողմից ներկայացված խախտումները չեն կարող հիմք լինել ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար։«Դատարանը պետք է գնահատի ոչ թե պարզապես խախտումների առկայությունը, այլ այն, թե արդյոք դրանք կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և կասկածի տակ դնել ընտրողների ազատ կամքի արտահայտումը»,– նշեց նա։Ըստ Գալյանի` ժողովրդավարական կարգին վնաս հասցնելու փորձերը եղել են ընդդիմադիր ուժերի կողմից, սակայն դրանք հաղթահարվել են հենց ժողովրդի կողմից ՔՊ–ին ամենաշատ ձայներ տալով։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98379173_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a750b348770bce83b9eb9f749d9a0304.jpg.webp
սրբուհի գալյան
սրբուհի գալյան
Գալյանի խոսքով` ըստ ՄԻԵԴ–ի չափանիշների` նախընտրական քաղաքական խոսքը ներառում է նաև չափազանցություններ ու սադրանքներ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Քաղաքական խոսքը` հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում, գտնվում է արտահայտման ազատության առավել բարձր պաշտպանության ներքո։ Այսօր Սահմանադրական դատարանում ժամանակ բացատրություններ տալու ընթացքում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ինչպես հայտնի է, ՍԴ–ում այսօր տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստը։ Գալյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Նա անդրադարձավ ընդդիմության ներկայացրած ատելության խոսքի վերաբերյալ փաստարկներին, որոնք հիմնականում վերաբերում էին ՔՊ–ի վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին։ Գալյանը Փաշինյանի խոսույթը ՄԻԵԴ վճիռներով արդարացրեց։
«Ընտրությունները հենց այն ժամանակահատվածն են, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի կարծիքների, քննադատության, քաղաքական գնահատականների և նույնիսկ սուր կամ չափազանցված ձևակերպումների ազատ շրջանառությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած չափանիշների համաձայն՝ արտահայտման ազատությունը պաշտպանում է ոչ միայն այն գաղափարները, որոնք ընդունվում են բարենպաստ կամ ընկալվում են որպես անվնաս, այլև այնպիսի գաղափարներ ու տեղեկություններ, որոնք կարող են ինչ–որ տեղ վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է չափազանցության, անգամ սադրանքի որոշակի աստիճանը, այսինքն` իր արտահայտություններում անձը կարող է որոշ չափով անզսպություն դրսևորել։ Դատարանը բազմաթիվ գործերում արձանագրել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ արտահայտություններն ունեցել են կոպիտ, սուր կամ վիրավորական բնույթ, ընդհանուր համատեքստում գնահատվելով՝ դրանք ընդունվել են որպես անմիջական հուզական արձագանք կամ կոշտ քննադատություն, այլ ոչ թե ինքնանպատակ վիրավորանք»,– ասաց Գալյանը։
Նախարարը նշեց, թե Փաշինյանին մեղադրանքներ հնչեցնում են այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ իրենք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին անվանել «դավաճան», նրանց պիտակավորել և տարբեր ազգությունների ներկայացուցիչների անուններով վիրավորել՝ պնդելով, թե ՔՊ-ին աջակցելը հավասար է դավաճանությանը։ Ընդհանուր առմամբ, Սրբուհի Գալյանի կարծիքով, ընդդիմության կողմից ներկայացված խախտումները չեն կարող հիմք լինել ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար։
«Դատարանը պետք է գնահատի ոչ թե պարզապես խախտումների առկայությունը, այլ այն, թե արդյոք դրանք կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և կասկածի տակ դնել ընտրողների ազատ կամքի արտահայտումը»,– նշեց նա։
Ըստ Գալյանի` ժողովրդավարական կարգին վնաս հասցնելու փորձերը եղել են ընդդիմադիր ուժերի կողմից, սակայն դրանք հաղթահարվել են հենց ժողովրդի կողմից ՔՊ–ին ամենաշատ ձայներ տալով։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։