Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլետը. մոտոցիկլավար իրանցին տեղում մահացել է

Մինչ հրշեջների ու ոստիկանների ժամանումը, քաղաքացիները «Honda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջել են, քանի որ մոտոցիկլավարը բախումից հետո հայտնվել էր ավտոմեքենայի տակ։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ.-ն։

Վթարի հետևանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Մարիամ Ա.-ն և 5-ամյա Արամ Հ.-ն տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Leave a comment