Քաղաքականություն
17.08.2026 | 10:46
IranRadio Hy-ը հայտնում է, որ Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերսկսվեն հինգշաբթի։ Pouya ավիաընկերությունը թռիչքները կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
«Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերականգնվեն հինգշաբթի օրվանից:
Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ Pouya ավիաընկերության կողմից:
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ:
Երթուղու վերականգնումը կնպաստի Իրանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցության ամրապնդմանը և ուղևորափոխադրումների ավելացմանը»,- ասված է հաղորդագրությունում։