Տոկիոն մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Մոսկվայի հետ, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայումս բարդ են։ Սակայն Ճապոնիայի դիրքորոշումը չորս հյուսիսային կղզիների հարցը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում անփոփոխ է մնում», – հայտարարել է վարչապետը «Հյուսիսային տարածքների վերադարձը պահանջող 45-րդ ազգային կոնգրեսում»։
Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ այս հարցը մնում է չլուծված։ «Պատերազմից անցել է 80 տարի, բայց Ռուսաստանի հետ տարածքային հարցը մնում է չլուծված, և խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Սա իսկապես հիասթափեցնող և ցավալի է։ Կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում այս իրավիճակին», – ընդգծել է Տակաիտին։