Կայացավ 2026 թ. ձմեռային օլիմպիադայի բացումը


Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացավ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Խաղերի բացման արարողության մի հատված էլ տեղի ունեցավ Կորտինա Դ’Ամպեցո քաղաքում:


Պարային շոուի ընթացքում ներկայացվեցին Իտալիայի պատմության ամենակարկառուն դեմքերը, իսկ երաժշտական համարով հանդես եկեն իտալացի հայտնի երգիչ Անդրեա Բոչելին և համաշխարհային փոփ աստղ Մրայա Քերին:


Օլիմպիական խաղերի կրակը վառեցին լեռնադահուկորդներ Սոֆիա Գոջան, Ալբերտո Տոմբան, Դեբորա Կոմպանիոնին:


Մարզիկների շքերթին մասնակցեց նաև հայկական պատվիրակությունը, որտեղ Հայաստանի դրոշակակիրներն էին գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։


Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրսթի Քովենթրիի ելույթից հետո Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված:


Ընդհանուր առմամբ, Խաղերին մասնակցում է շուրջ 2900 մարզիկ՝ ավելի քան 90 երկրից և տարածքից : 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կտևեն մինչև փետրվարի 22-ը:


Իտալիան ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալել է նաև 1956 և 2006 թվականներին:


Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Leave a comment