ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ


Սահմանադրական դատարանում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը:


Առաջին դատական նիստին իրենց դիմումները ներկայացրել են 7 քաղաքական ուժերից 6-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները:


Նրանք բարձր դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ընտրության արդյունքները:


«Քաղաքացիական պայմանագիրն» այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ:


Այսօր նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ:


Դատական նիստին որպես պատասխանող հանդես կգա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխաններով դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները:

Դիտումների քանակ6

Leave a comment