Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին


Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Աֆրիկյան պետության կառավարությունը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է երկկողմ հարաբերությունների մանրակրկիտ գնահատման արդյունքում, «քանի որ փոխադարձ հարգանքի և ազգային ինքնիշխանության համար պայմաններն այլևս չեն պահպանվում»:


Երկրի իշխանությունները դատապարտել են Փարիզին «նեոգաղութատիրական հավակնությունների» համար:


«Բախվելով մեր երկրի վրա գերիշխելու և մեր ժողովրդին ստրկացնելու իմպերիալիստական նկրտումներին՝ մենք ընտրություն կատարեցինք հօգուտ պատասխանատվության և ինքնիշխանության։ Կառավարությունն ընդգծում է, որ այդ որոշումը ոչ մի կերպ կասկածի տակ չի դնում Բուրկինա Ֆասոյի և Ֆրանսիայի ժողովուրդներին միավորող պատմական, հումանիտար, մշակութային և սոցիալական կապերը»,- ասված է կառավարության կոմյունիկեում:


2024 թվականի ապրիլին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները որոշել էին երկրից արտաքսել ֆրանսիացի երեք դիվանագետների՝ նրանց մեղադրելով «դիվերսիոն գործունեության» համար։ Մեկ տարի առաջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր աֆրիկյան երկրի ֆինանսական աջակցության դադարեցման մասին։

Leave a comment