ՍԴ–ում այսօր խնդիրը, որը բարձրացվել է, դա պայմանավորված է սահմանադրականության խնդրի հետ։ Այս մասին այսր՝ հունիսի 26-ին, ՍԴ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Նաև որոշակի անհասկանալի դիրքորոշում կա, կախված ՍԴ որոշակի դատավորների մասնակցության չակերտավոր ասած անհնարինության և այլ դատավորների մասնակցության հնարավորինության։ Այսինքն եթե Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն կարող մասնակցել, ապա նույն խնդիրը կա նաև Սեդա Սաֆարյանի մասով, որը նախկին ընտրությունների ժամանակ եղել է Շիրինյան–Բաբաջանյան դաշինքի երրորդ համարը, իսկ այս ընտրություններին բողոքարկող կողմերից մեկը հենց «Հանուն Հանրապետության» կուսակցությունն է»,– նշեց նա։
Օրբելյանը նշեց, որ ներկայացվել է իշխող ուժի կողմից հսկայական վարչական ռեսուրսի խախտում, «Հայաստան» դաշինքի գործընկերներն էլ ներկայացրել են, որ պետական բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ–ի ընտրարշավի վրա։
«Խախտումները հիմք են տալիս պնդելու, որ ընտրությունները կազմակերպվել են այն աստիճան փնթի, որ ժողովրդի կամարտահյտությունը սահմանափակվել է։ Նաև ծրարների հարցն ենք բարձրացնելու, քանի որ մի շարք ընտրատարածքներում թափանցիկ են եղել, նաև սպեցիֆիկ խնդիր կա ԲՀԿ–ի ձայների մասով, քանի որ ըստ էության առաջին օրից ԲՀԿ–ն ունեցել է 4 տոկոս անցողիկ ձայներ»,– հավելեց նա։
Օրբելյանը եզրափակելով նշեց, որ կան շատ հստակ հիմքեր ամբողջ քվեարկությունը անվավեր ճանաչելու և ամբողջ հանրապետությունում վերաքվեարկություն նշանակելու համար։
Նշենք, որ վաղը՝ հունիսի 27–ին, ՍԴ նիստը կշարունակվի 11։00–ին։
News.am