Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 25-ից 26-ը Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) կենտրոնակայան էր այցելել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների շտաբի հրամանատարի տեղակալ Կիրսի Հենրիկսոնը։
Այցի շրջանակում Կիրսի Հենրիկսոնը մասնակցել է Խաչիկ գյուղում իրականացված պարեկությանը՝ տեղերում EUMA-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով։
«EUMA-ի աշխատանքը Հարավային Կովկաս տարածաշրջանում ԵՄ արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է։ Առաքելության ներկայությունը նպաստում է ռիսկերի նվազեցմանը, վստահության ամրապնդմանն ու ապահովում է անկողմնակալ դիտարկում Ադրբեջանի հետ սահմանի հայկական հատվածի երկայնքով»,- ասել է Կիրսի Հենրիկսոնը։
EUMA-ն հիմնվել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ Հայաստանի կառավարության խնդրանքով։ Առաքելության գործող մանդատը նախատեսված է մինչև 2027 թվականի փետրվարը։