Ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում արդարությունը վերջնականապես չի մահացել․ Իվետա Տոնոյան

ՍԴ բակում՝ լրագրողների հետ զրույցում, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է․ «Հունիսի 7-ին  հաջորդած ամբողջ ժամանակահատվածում տեսել ենք, որ ընդդիմությունը բավականին կառուցողական ու համակարգված միասնական դաշտում աշխատանքներ է տանում»։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հունիսի 7-ին տեղի ունեցածը  թվաբանական մանիպուլյացիա  ու ԿԸՀ-ի կողմից իրականացված «աճպարարություն էր։

«Այս դեպքում  տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր, մասնավորապես, խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժերը, միասնական օրակարգով դիմել են Սահմանադրական դատարանին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության հայցը առանձնանում է նաև նրանով, որ բացի   ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջից, մենք նաև դիմել ենք մանդատների վերաբաշխման գործընթաց իրականացնելու համար, որովհետև Սահմանադրական դատարանիին վերապահված է այդ գործառույթը։ Եթե այդ 3 ընտրատեղամասերում ընտրությունների անվավեր ճանաչման գործընթացը հակասահմանադրական ճանաչվի, ապա ավտոմատ կերպով իրականացվելու է մանդատների վերաբաշխում»,- ասել է Տոնոյանը։

Նա ընդգծել է, որ խնդիրն ամենևին մանդատներ ձեռք բերելուն չի վերաբերում։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայությունը խորհրդարանում ապահովելու համար չէ այս պայքարը։Երեք  ընտրատեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու գործընթացը բազմաթիվ հակաօրինական ու հակասահմանադրական դրսևորումներ ունի։ Եթե այս մասով Սահմանադրական դատարանը  դրական որոշում չկայացնի և կոնկրետ այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը հակասահմանադրական չորակվի և մանրատների վերաբաշխում չիրականացվի, որևէ դեպքում իշխանությունը կաշկանդված չի լինելու, ասենք, օրինակ, հաջորդ արտահերթ կամ  հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ, օրինակ, 50 տեղամասերի ընտրությունները անվավեր ճանաչի՝ նույն սկզբունքով»,- հավելել է Տոնոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment