ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո

Քաղաքականություն

26.06.2026 | 14:34

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ներկայացրել է Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերը։

«Ուրախ եմ վերադառնալ Բաքու՝ իմ Ադրբեջանի գործընկերների, այդ թվում՝ նախագահի խորհրդականներ Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- գրել է Գրոնոն X-ում։

Նա նշել է, որ մտքերի փոխանակումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների, կապի հնարավորությունների և Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի վրա՝ Ադրբեջանում ու Հայաստանում բարձր մակարդակի ԵՄ հանդիպումների նախապատրաստական ​​աշխատանքներին ընդառաջ։

«Համաձայնության եկանք երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին պատմական նվաճումների շարքի թափը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ, որին ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը»,- հայտարարել է Գրոնոն:

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment