ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բաժանորդագրվել

Մոսկվան արևմտյան պատժամիջոցները համարում է ոչ անարդյունավետ և ոչ լեգիտիմ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին ասված է Եվրամիության օրենսդիր մարմնի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Սահմանափակող միջոցառումները երկարաձգվել են մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։ Որոշումը հաջորդել է հունիսի 18-19-ին կայացած Եվրոպական խորհրդի նիստին, որի ժամանակ ԵՄ առաջնորդները պայմանավորվել են պատժամիջոցների երկարաձգման շուրջ։

«Գործող միջոցառումներն ընդգրկում են հիմնական ոլորտները, ներառյալ առևտուրը, ֆինանսները, էներգետիկան և երկակի նշանակության տեխնոլոգիաները։ Դրանք ներառում են նաև Ռուսաստանից ԵՄ ծովային ճանապարհով հում նավթի և որոշ նավթամթերքների ներմուծման կամ վերաբեռնման արգելքը, Ռուսաստանում և երրորդ երկրներում մի շարք ֆինանսական հաստատությունների ու կրիպտոծառայություններ մատուցողների գործառնությունների արգելքը, ինչպես նաև Եվրամիությունում Կրեմլի կողմից աջակցվություն ստացող մի շարք ապատեղեկատվական ալիքների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցումը»,-ասված է հայտարարության մեջ։

Ապրիլին ԵՄ երկրները համաձայնեցրել էին պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ դրանում ներառելով մի շարք ֆիզիկական անձանց, ռուսական բանկեր, ինչպես նաև նավթագազային և պաշտպանական ոլորտների ձեռնարկություններ։ Հունիսի կեսերին Եվրամիությունն ընդլայնել էր նաև պատժամիջոցների ցուցակները՝ դրանցում ավելացնելով 81 անուն՝ 34 ֆիզիկական և 47 իրավաբանական անձ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ այդ միջոցները միջանկյալ «մինի-փաթեթ» են, իսկ լիարժեք 21-րդ փաթեթը նախատեսվում է ընդունել ավելի ուշ՝ ամռանը։

Մոսկվան արևմտյան պատժամիջոցները համարում է ոչ անարդյունավետ և ոչ լեգիտիմ։ Կրեմլում ընդգծել են, որ դա վնաս է հասցնում գլոբալ տնտեսությանը և այն ճգնաժամի է տանում։

Leave a comment