Ներկայացնում ենք 2026 թվականի հունիսի 22-ից 26-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Ferrari-ն ներկայացնող Լյուիս Համիլթոնը պատսպարվում է շոգից՝ Ավստրիայի Գրան-պրիից առաջ կայանալիք մամուլի ասուլիսից առաջ:
Ուկրաինայի զինված ուժերի Ժիտոմիրի բրիգադի զինծառայողները «Գրադ» կայանքւց կրակ են վարում ռուսական դիրքերի ուղղությամբ:
Ուկրաինական Դրուժկիվկա ճակատամերձ քաղաքի բնակիչը հրաժեշտ է տալիս իր շանը տարհանումից առաջ:
ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ցանկապատի նորակառույց հատվածը Արիզոնա նահանգում:
Issey Miyake տան տղամարդկանց հագուստի «Գարուն-ամառ 2027» հավաքածուի ցուցադրությունը Փարիզի տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում։
Հռոմում Castel Sant’Angelo ամրոցը՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում:
Thom Browne-ի տղամարդկանց «Գարուն/Ամառ 2027» հավաքածուի ցուցադրությունը Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում։
Նորվեգիայի հավաքականի երկրպագուները Սենեգալ հետ խաղի ժամանակ։
Պորտուգալիայի հավաքականի երկրպագուն Ուզբեկստանի հետ խաղի ժամանակ։
Մարդիկ փորձում են հովանալ Փարիզի Տրոկադերո շատրվանում։