Firmus-ում հայտարարել են, որ առաջարկված պայմանները լիարժեք չեն արտացոլում բիզնեսի հզորությունն ու երկարաժամկետ աճի հեռանկարները։ Ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխումը «չի բխում ընկերության և նրա բաժնետերերի շահերից»։
Այժմ ընկերությունը նախատեսում է կապիտալ ներգրավել մասնավոր շուկաներում։ Սպասվում էր, որ
IPO-ի ընթացքում Firmus-ը կներգրավի 5 մլրդ դոլար, իսկ ընկերության ընդհանուր գնահատված արժեքը կկազմի շուրջ 30.6 մլրդ դոլար։ Այդ դեպքում տեղաբաշխումը կդառնար Ավստրալիայի պատմության մեջ երկրորդ խոշորագույնը։
Օգոստոսին ընկերությունը Nvidia-ի, Coatue Management-ի, Blackstone-ի և Jane Street-ի աջակցությամբ ներգրավել էր 2 մլրդ դոլար՝ տարվա ընթացքում ստացված միջոցների ընդհանուր ծավալը հասցնելով 3 մլրդ դոլարի, իսկ բիզնեսի գնահատված արժեքը՝ 10.5 մլրդ դոլարի։
Բացի այդ, անցյալ ամիս Firmus-ը համաձայնության էր եկել Meta-ի հետ՝ իր ասիական տվյալների կենտրոններում հաշվողական հզորություններ տրամադրելու վերաբերյալ՝ արհեստական բանականության ոլորտում հետազոտություններին աջակցելու նպատակով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։