ՀՀ իշխանությունը հակահարված կստանա եկեղեցուց ու ժողովրդից. Սամվել Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20261009/hh-ishkhanutjuny-hakaharvats-kstana-ekeghecuc-u-zhvoghvovrdic-samvel-karapetjan-107907151.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/11/106963681_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a11b113f2f7129ac874dbba1ca8ceb19.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սամվել կարապետյան, եկեղեցի, աժ (ազգային ժողով), իշխանություն

հայաստան, սամվել կարապետյան, եկեղեցի, աժ (ազգային ժողով), իշխանություն

Բաժանորդագրվել

Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Ավելի ուշ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվեց։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Այն, ինչ իշխանությունը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցու դեմ` ստեղծելով քննիչ հանձնաժողով, հայ ազգի խայտառակությունն է, և դրա համար համապատասխան հակահարված կստանան։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այս հայտարարությունն արեց լրագրողների հետ զրույցում։

«Դա մեր ազգի խայտառակությունն է և ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանն իր շքախմբի հետ։ Դրա համար իրենք համապատասխան հակահարվածը կստանան թե՛ ժողովրդից, թե՛ եկեղեցուց»– հայտարարեց Կարապետյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։

Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած «զեկույցում», որը կազմված է ավելի քան 70 էջից, մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է, որ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը։

Leave a comment