«Վենսը հենց այնպես չի շրջագայում. ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում TRIPP-ին»

Կորնելն այդ մասին ասել է «Թրամփի միջանցքը Կովկասով» հոդվածի համար արված մեկնաբանության մեջ:
Խոսելով Հայաստան եւ Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի առաջիկա այցի մասին, նա նշել է.
«Վենսը հենց այնպես չի շրջագայում: ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում TRIPP միջանցքին եւ ուզում է, որ տարածաշրջանում բոլորն իմանան դրա մասին»:
Նա նշել է, որ լիարժեք գործող TRIPP-ը Չինաստանի համար կարող է հնարավորություն դառնալ առեւտուր անել՝ խուսափելով անվստահելի ծովային երթուղիներից: Միաժամանակ, հոդվածում նշվում է, որ «Չինաստանում հետազոտողներն ասում են, որ խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքում, եթե Վաշինգտոնը սկսի օգտագործել TRIPP-ը աշխարհաքաղական ազդեցության համար»:
«Քանի որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը վարվում է որպես պայքար Չինաստանի հետ ռեսուրսների եւ գլոբալ ազդեցության համար, TRIPP-ը կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանում չինական ազդեցության համար», – ամփոփում է հոդվածի հեղինակը: 

Leave a comment