Այդ մասին ասվում է «Ռոսատոմ»-ի հաղորդագրության մեջ, որը տարածվել է Մոսկվայում կայացած պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման արդյունքներով:
««Ռոսատոմը» հայ գործընկերներին առաջարկում է համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորությամբ կայանների կառուցում եւ հարակից ծրագրերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի:
«Ռոսատոմի» ղեկավարը պատմել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքի մասին, մանրամասն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցին», – ասվում է հաղորդագրությունում: