Grand Theft Auto VI տեսախաղի նախնական պատվերների ընդունումը մեկնարկում է: Այս մասին հայտնել է ամերիկյան Take-Two Interactive-ին պատկանող հրատարակիչ Rockstar Games-ը։
Խաղը պաշտոնապես կթողարկվի նոյեմբերի 19-ին։ PlayStation 5 և Xbox Series X/S խաղային կոնսոլների համար նախատեսված հիմնական տարբերակները կարժենան 79.99 դոլար։ Հասանելի կլինի նաև Ultimate Edition տարբերակը՝ լրացուցիչ խաղային իրերով, որի գինը կլինի 99.99 դոլար։
Խաղացողները GTA VI-ին սպասել են ավելի քան տասը տարի, և դրա թողարկումը բազմիցս հետաձգվել է։ Reuters-ի վկայակոչած վերլուծաբանների կանխատեսմամբ՝ խաղի վաճառքներն առաջին օրերին կարող են հասնել միլիարդավոր դոլարների։
Այս հայտնի շարքի նախորդ խաղը՝ GTA V-ը թողարկվել էր 2013 թվականին և վաճառվել մոտ 230 միլիոն օրինակով։