Հայաստանում քրեական գործերով անցնող անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ծավալները շարունակում են տպավորիչ աճ գրանցել։ Դրանց արդյունավետ վերահսկողությունն ապահովելու նպատակով ՀՀ Արդարադատության նախարարությունը լրացուցիչ էլեկտրոնային ապարանջաններ (ձեռնաշղթաներ) կգնի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 25-ի նիստում։
330 միլիոն դրամ՝ լեհական «Enigma»-ի նոր խմբաքանակին Գնման գործընթացն իրականացվում է լեհական հայտնի «Enigma» ընկերության հետ համագործակցության շրջանակներում, որի հետ դեռևս 2025 թվականի փետրվարին կնքվել էր 2 հազար հսկողական ձեռնաշղթայի մատակարարման հիմնական պայմանագիր (1000-ական հատ՝ տնային կալանքի և վարչական հսկողության համար)։
Նոր որոշմամբ՝ նախատեսվող շուրջ 330 միլիոն դրամով ընկերությունից կպատվիրվի ևս 400 էլեկտրոնային ձեռնաշղթա։ Դրանց բաշխվածությունը կլինի հետևյալ կերպ.
-
300 հատ՝ տնային կալանքի ապահովման համար,
-
100 հատ՝ վարչական հսկողության իրականացման համար (երբ անձին արգելվում է որոշակի ժամերի դուրս գալ տնից և այցելել առանձին վայրեր)։
Համակարգի թվային անցումը և վիճակագրությունը Վերջին տարիներին Հայաստանի դատաիրավական համակարգում կալանքին փոխարինող այլընտրանքային միջոցների ընդլայնումը կրում է ռազմավարական բնույթ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին տնային կալանք կամ վարչական հսկողություն է կիրառվել 3692 անձի նկատմամբ։ Այս ցուցանիշը 70 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին արձանագրված պատկերը, ինչն էլ առաջացրել է տեխնիկական միջոցների լրացուցիչ և հրատապ պահանջարկ։