Հունիսի 1–25–ը Հայաստանից արտահանվել է 2 320 տոննա պտուղ–բանջարեղեն. Պապոյան

https://arm.sputniknews.ru/20260625/hunisi-125y-hajastanic-artahanvel-e-2-320-tvonna-ptughbanjareghen-papvojan-103822493.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916427_1:0:2560:1919_1920x0_80_0_0_612a80e1105ce6f9e4471e3a125ee376.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գարիկ պապոյան, լոլիկ, ծիրան

հայաստան, գարիկ պապոյան, լոլիկ, ծիրան

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` հայկական շուկայում տեսանելի գնանկում կա 2 ուղղություններով՝ ծաղիկի և լոլիկի։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Այս տարվա հունիսի 1–25–ը Հայաստանից արտահանվել է 2 320 տոննա պտուղ–բանջարեղեն։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ արտահանվել է 1071 տոննա ծիրան, որի 90 տոկոսն արտահանվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում, 882 տոննա կեռաս, որի բերքն արդեն իսկ ավարտվում է, 40 տոննա խնձոր, 100 տոննա թութ, թուզ, հաղարջ, մոշ, 87 տոննա ազնվամորի, ելակ, 140 տոննա լոլիկ։

«Մեր շուկայում տեսանելի գնանկում կա 2 ուղղություններով՝ ծաղիկի և լոլիկի։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և առկա բերքը կա՛մ ամբողջությամբ վաճառվում է շուկայում, կա՛մ արտահանվում է»,– հայտարարեց նախարարը։

Ըստ նրա` արտահանման աշխարհագրությունը բավականին մեծ է` Իրաք, ԱՄԷ, Հունաստան, Չեխիա, Ուկրաինա, Լեհաստան, Թուրքիա։

Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։
Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։

Leave a comment