Ռուսական կողմը Երևանից որոշում է ակնկալում ՀԱՊԿ-ին անդամակցության հարցով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ռուսական կողմն սպասում հայկական կողմից, նա նշել է. «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի»։
«Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։
News.am