Կայացել է 2nd Summer Cup 2026 մրցաշարը. տատամի է դուրս եկել շուրջ 300 մարզիկ

Կայացել է 2nd Summer Cup 2026 մրցաշարը. տատամի է դուրս եկել շուրջ 300 մարզիկ Գարաժ Մոլի տանիքում կայացել է Iskandaryan Martial Arts ակադեմիայի կազմակերպած՝ ավանդական կարատեի ամենամյա դարձած 2nd Summer Cup 2026 մրցաշարը։ Մրցաշարը լի էր գեղեցիկ մենամարտերով և անմոռանալի էմոցիաներով։ Մարզիկները մրցահարթակում ցուցադրեցին իրենց լավագույն կարողությունները։ Տատամի դուրս եկան շուրջ 300 մարզիկներ, ովքեր իրենց պատրաստվածությամբ և մարտական ոգով մրցաշարին հաղորդեցին յուրահատուկ էներգիա։ Iskandaryan Martial Arts ակադեմիայի հիմնադիրն է ավանդական կարատեի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Նարեկ Իսկանդարյանը։

Leave a comment