Գլուխ սոխ ներմուծողները մաքսատուրքից կազատվեն

Գլուխ սոխ ներմուծողները մաքսատուրքից կազատվեն

5000 տոննա ծավալի գլուխ սոխի ներմուծման համար մաքսատուրք չի վճարվի, կգործի արտոնություն։ 

ՀՀ կառավարությունը, ըստ պաշտոնական կայքի տեղեկատվության, նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում եւ խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։

Ըստ գործադիր մարմնին ներկայացրած նախագծի հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտոգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:

Ըստ նախագծի՝ սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձեւակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը կամ բացթողման համար դիմումը մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ 

Leave a comment