Բաժանորդագրվել
Դեպքի վայրում 21 մասնագետ և 8 միավոր տեխնիկա է աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանում դաշտերի մշակման ժամանակ «Մի-2» ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի վարչությունը, օդաչուն զոհվել է:
«Հունիսի 24-ին` ժամը 16.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Պրիկուբանսկի բնակավայրի շրջանում դաշտերի մշակման ժամանակ ընկել է գյուղատնտեսական ավիացիայի «Մի-2» ուղղաթիռը։ Ցավոք, օդաչուն զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայրում 21 մասնագետ և 8 միավոր տեխնիկա է աշխատում։