«Կալանավորի ոտքին կամ ձեռքին է փակցվում էլեկտրոնային բրասլետ, իսկ տանը տեղադրվում է համապատասխան «մայր-սարքը»։ Թվային կոնցլագերի վերածվող Հայաստանի պարագայում կասկածից վեր է, որ այդ սարքերի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների պերիոդիկ փուլայնության տրամաբանության մեջ տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց։

Օրինակ, վերջին օրերին, երբ տնային կալանքի ռեժիմի են տեղափոխվել մի շարք քաղբանտարկյալներ, այդ թվում՝ այսօր Միքայել սրբազանը։

Հիշեցնում եմ նաեւ անձնական փորձից. տնային կալանքը ոչ միայն անազատություն է, այլեւ նույն Քր. օրենսգրքով իր ժամկետով հավասարեցված է բանտային կալանքին։

Տնային կալանքի ընթացքում կալանավորի ոտքին կամ ձեռքին է փակցվում էլեկտրոնային բրասլետ, իսկ տանը տեղադրվում է համապատասխան «մայր-սարքը»։

Եւ թվային կոնցլագերի վերածվող Հայաստանի պարագայում կասկածից վեր է, որ այդ սարքերի միջոցով իրականացվում է ապօրինի գաղտնալսում։

Այդ գաղտնալսման վտանգի մասին քանիցս բարձրաձայնել եմ իմ դատական նիստերի ընթացքում՝ պահանջելով սարքերի անկախ փորձաքննություն, սակայն ապարդյուն. ոչ մի պատկան մարմին այդպես էլ չարձագանքեց իմ օրինական եւ հիմնավորված պահանջին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment