Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Թուրքիան առանցքային գործընկեր է Մերձավոր Արևելքի և Ասիայի հետ Եվրոպայի կապվածության ամրապնդման ու դիվերսիֆիկացման ջանքերում։
«Թուրքիան առանցքային գործընկեր է Մերձավոր Արևելքի և Ասիայի հետ Եվրոպայի կապվածության ամրապնդման ու դիվերսիֆիկացման մեր ջանքերում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Նա հայտնել է, որ կապվածության հարցերով առաջին երկկողմ հանդիպումն է անցկացրել Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
Նրա պնդմամբ՝ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը կոնկրետ նախագծերի շուրջ, ներառյալ՝ Հալքալը-Քափըքուլե երկաթգիծը, որը միացնում է Ստամբուլը Բուլղարիայի սահմանին, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ դիտարկել Ստամբուլի Հյուսիսային երկաթուղային անցման նախագծին աջակցելու հնարավորությունը։
Կոսն ընդգծել է, որ այդ նախագծերը պետք է բարելավեն մատակարարման շղթաները և կրճատեն առևտրի ժամանակն ու ծախսերը Եվրոպական միության, Թուրքիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև։
News.am