Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» | Irakanum.am

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։


Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետեւից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միեւնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։


Նաեւ վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։

Leave a comment