20 հոգով՝ հարսով, փեսեքով, երեխեքով գնացել Փաշինյանին ենք ընտրել, բայց լսել եմ, որ ինքն է ասել. Ծաղկավաճառը բողոքում է իր «գործին խփելու» համար

«Էս ծառները տեսնո՞ւմ ես, այ այդքան տարվա ստաժ ունեմ այստեղ կանգնելու։ Եկել են գործներիս խփում են, Լֆիկ Սամվելի փեսեն է, ով է, բերում է 700 դրամով վարդ է տալիս խանութներին, ինչի՞ համար, որ մի 1000 դրամ էլ ՍԱՍ-ի ու «Զովքի» տերը մտնի մեջը»,-բողոքում է փողոցում ծաղիկ վաճառող կինը։

 Նա հայտնեց, որ երկու օրում 40 հազար դրամի ծաղիկ է բերել բայց հազիվ 9 հազար դրամի է վաճառել, սովորաբար օրական 20-30 հազար դրամի էր վաճառում, տեղի, պահեստի գումար էր հանում մի քիչ էլ տուն էր տանում, բայց հիմա ծաղիկ է թափում;

««Սպայկան» է, «Գողթն է Լֆիկի ֆեսեն է որ մեծ պետական ջերմոցներ ունեն բերում են էժան վաճառում։ են։

20 հոգով՝ հարսով, փեսեքով, երեխեքով գնացել Փաշինյանին ենք ընտրել, բայց լսել եմ, որ ինքն է ասել, թե կօգնի ջերմոցատերերին, մինչ այդ թող տանեն լցնեն «Սիթի»-ները, սուպերմարկետները մինչև կարողանան լուծել հարցը»,-News.am-ին ասաց կինը;

Leave a comment