Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման հայտարարություն են արել նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի, Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները: Գարիկ Մարտիրոսյանը նույնպես չի ընդունել իր մեղքը, սակայն ըստ նույն աղբյուրների` նրա «պաշտպանը» պահանջել է զուտ մեղմացնել Մարտիրոսյանի մեղադրանքը։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: