«Դատական նիստ» Բաքվում. հայ գերիներից ոմանք հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում

https://arm.sputniknews.ru/20260623/datakan-nist-baqvum-haj-gerineric-vomanq-hajtararel-en-vor-irenc-meghavvor-chen-tshanachum-103777744.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103776795_53:0:893:630_1920x0_80_0_0_efc03840a12814dcf39ad18646010bd6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, գերի, ադրբեջան

արցախ, գերի, ադրբեջան

Բաժանորդագրվել

Հայ գերիներից ոմանք արդարացման դատավճիռ են պահանջել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների «գործով» շինծու դատավարությունը։

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ սկզբում խոսքը տրվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նա շարունակել է իր պաշտպանական ճառը, որը սկսել էր մեկ շաբաթ առաջ կայացած նիստում, և կրկին հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։

Իրենց մեղավոր չեն ճանաչել նաև Գարիկ Մարտիրոսյանը և Գուրգեն Ստեփանյանը։ Սակայն ըստ ադրբեջանական աղբյուրների` Մարտիրոսյանը «պաշտպանը» պահանջել է զուտ մեղմացնել մեղադրանքը։

Լևոն Բալայանը և Գուրգեն Ստեփանյանը դատարանին խնդրել են, որ իրենց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվի։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին։

© Photo

«Դատական նիստ» Բաքվում

«Դատական նիստ» Բաքվում

© Photo

«Դատական նիստ» Բաքվում

«Դատական նիստ» Բաքվում

«Դատական նիստ» Բաքվում

«Դատական նիստ» Բաքվում

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment