Բեզոսի հիմնադրամն ու 8 այլ դոնորներ 500 մլն դոլար կհատկացնեն բնապահպանության համար

https://arm.sputniknews.ru/20261016/bezvosi-himnadramn-u-8-ajl-dvonvorner-500-mln-dvolar-khatkacnen-bnapahpanutjan-hamar-108230354.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108184792_87:0:1420:1000_1920x0_80_0_0_beec69eaa037841514328f8ab009a699.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , երևան, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), ներդրում, բնություն, amazon

մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , երևան, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), ներդրում, բնություն, amazon

Բաժանորդագրվել

Որոշումն ընդունվել է COP17 համաժողովն ընդունող երկիր Հայաստանի առաջնորդությամբ և առաջարկով։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի բնապահպանական հիմնադրամը («Bezos Earth Fund») և 8 այլ մասնավոր դոնորներ 500 մլն դոլար կփոխանցեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պաշտպանության ծրագրերին: Այս մասին Երևանում ՄԱԿ-ի COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակներում հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստիան Սեմփերը։

Նա չի հստակեցրել, թե այդ գումարի որ մասն է ներդնելու Բեզոսի հիմնադրամը։ Ավելի քան 100 երկրներում վտանգված տեսակների պաշտպանության համար միջոցները կներդրվեն մինչև 2030 թվականը:

Սեմփերի խոսքով` մեկ այլ կազմակերպություն՝ «Մոլորակի պաշտպանության դոնորների կոալիցիան», որը ներառում է Բեզոսի հիմնադրամը և 11 այլ դոնորներ, կարագացնի իր կողմից5 մլրդ դոլարի չափով միջոցների տրամադրումը: Այդ գումարից 3,7 մլրդ դոլարը կհատկացվի մինչև 2026 թվականի վերջը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ուշադրություն էհրավիրել այս հայտարարության ձևակերպումներին: Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի՝ որպես COP17 համաժողովը հյուրընկալող երկրի առաջնորդությամբ և առաջարկով, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել կենսաբազմազանության հարցերին։ Նա շնորհակալություն է հայտնել Բեզոսի հիմնադրամին և մյուս դոնորներին։

«Վստահ եմ, որ այդ միջոցներով իրականացվելու են վայրի բնության պահպանության ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանում», – հայտարարել է նախարարը:

Ջեֆ Բեզոսի բնապահպանական հիմնադրամը հիմնադրվել է 2020 թվականին, որի հայտարարված ֆինանսական միջոցները կազմում են10 մլրդ դոլար։

Նշենք, որ «Amazon»-ի և Բեզոսի մեկ այլ ընկերության՝ տիեզերանավերի արձակմամբ զբաղվող «Blue Origin»-ի տվյալների կենտրոնները բազմիցս քննադատության են արժանացել շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության և վնասակար նյութերի արտանետումների թեմայով:

Leave a comment