«Երկիր»-ի տեղեկություններով` այսօր Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կինը՝ բժշկուհի Լիանա Խաչատրյանը։ «Քիչ առաջ նա դուրս է եկել Քննչական կոմիտեից՝ հրաժարվելով ցուցմունք տալուց»,- հայտնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ այսօր իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն էին։ Նա կանչվել է հարցաքննության, որից հետո Քննչական կոմիտեն նրան վերաբերող քրեական վարույթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։