ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը անվերապահորեն համաձայնել է իր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնել։
«Իրանը լիովին և անվերապահորեն համաձայնել է անորոշ ժամանակով (անվերջ!!!) ենթարկվել միջուկային օբյեկտների ամենաբարձր մակարդակի ստուգումների։ Դա կապահովի «միջուկային ազնվությունը»։ Եթե նրանք չհամաձայնեին դրան, այլևս բանակցություններ չէին լինի»,- գրել է ամերիկացի առաջնորդը իր Truth Social էջում։
Նա նշել է, որ հաշվի առնելով դա և Իրանի կողմից արված մյուս կարևոր զիջումները՝ ԱՄՆ-ն համաձայնվել է թույլ տալ, որ Հորմուզի նեղուցը մնա ԲԱՑ՝ առանց հետագա ռազմածովային շրջափակման։
«Այն միջոցները և/կամ պատժամիջոցների շրջանակում սառեցված գումարները, որոնք ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ապասառեցվում է, կտեղադրվեն էսքրոու հաշվում, որը վերահսկվելու է Միացյալ Նահանգների կողմից։ Այդ միջոցները կօգտագործվեն բացառապես Միացյալ Նահանգներից սննդամթերքի և բժշկական պարագաների գնման համար, այդ թվում՝ մեր հիանալի ամերիկացի ֆերմերների արտադրած եգիպտացորենի, ցորենի և սոյայի։
Սրանք այն ապրանքներն են, որոնց կարիքը Իրանը խիստ ունի։ Սա հումանիտար ճգնաժամ է, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է օգնել հենց հիմա, քանի դեռ ուշ չէ։
Բանակցությունները լավ են ընթանում»,- շեշտել է նա։