Հայաստանի առաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունում

Բաժանորդագրվել

Աննա Խաչատրյանի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն է։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։

«Աննայի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն։ Շնորհավորում ենք Աննային, նրա անձնական մարզչին և հավաքականի մարզչական ամբողջ կազմին այս փայլուն հաջողության կապակցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Աննա Խաչատրյանի անձնական մարզիչն է Ժոռա Հովհաննիսյանը։

Leave a comment