«Արա, լսի, այ տղեն դու ես, արա, հանգստացի ու դավայ ստուց»․ ձեռնամարտ Երեւանի ավագանու ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջեւ

Երեւանի ավագանու նիստում այսօր կրքերը բորբոքվեցին։ Լեզվակռիվ, վիրավորանքներ, իրար դուրս հրավիրել՝ հարցերը լուծելու համար, իրար վրա ջուր լցնել․ արդյունքում նիստը դադարեցվեց 30 րոպեով։

Իսկ այդ ընթացքում նաեւ ծեծկռտուք եղավ ավագանու ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների անդամների միջեւ։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պարոն Ստեփանյան, եթե ես ձեր տեղը լինեի, խելոք կլռեի։ Ձեր ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, դուք գնացեք պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վեր-վեր չթռնեք, սուս կմնաք ելույթների ժամանակ։ Ձենդ իջեցրու։ Արա, լսի, այ տղեն դու ես, արա, հանգստացի ու «դավայ» ստուց։ Դուրս կհելնես, կասեմ քեզ՝ ինչ կլինի»,- ասաց փոխքաղաքապետ Արմենակ Փամբուխչյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանին։

Արմեն Փամբուխչյանը նկատի ուներ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment