https://arm.sputniknews.ru/20260623/aj-tghen-du-es-aj-tgha-davaj-stuc-tsetskrtuq-ev-hajhvojanqner-erevani-avaganu-nistum-103748703.html
«Այ տղեն դո՛ւ ես, ա՛յ տղա, դավա՛յ ստուց». ծեծկռտուք և հայհոյանքներ Երևանի ավագանու նիստում
«Այ տղեն դո՛ւ ես, ա՛յ տղա, դավա՛յ ստուց». ծեծկռտուք և հայհոյանքներ Երևանի ավագանու նիստում
Sputnik Արմենիա
Իրավիճակն ավելի թեժացավ, երբ ծեծկռտուքին մասնակից դարձան նաև կանայք։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T12:08+0400
2026-06-23T12:08+0400
2026-06-23T12:10+0400
տեսանյութեր
տեսանյութ
արմեն փամբուխչյան
ավագանի
երևանի ավագանի
ծեծկռտուք
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103748448_0:0:1920:1080_1920x0_80_0_0_75e47138c5c51741bf2d9949dd81dbd5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու մեջ։«Դուք գնացեք պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք, ու տեղից էլ վեր–վեր չթռնեք, սուս կմնաք, ձենդ իջացրա՛։ Արա՛, լսի՛, այ տղեն դու ես, արա՛, դավա՛յ ստուց»,–ասաց Փամբուխչյանը` դիմելով Ստեփանյանին։Երբ տղամարդկանց մեջ քաշքշուկ սկսվեց, Փամբուխչյանը հրահանգեց դուրս հրավիրել Ստեփանյանին։Այնուհետև իրավիճակն ավելի թեժացավ, երբ ծեծկռտուքին մասնակից դարձան նաև կանայք։«Հանրապետություն» խմբակցություն անդամ Անի Խաչատրյանը բաժակով ջուր լցրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի վրա։ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց 30 րոպեով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103748448_308:0:1748:1080_1920x0_80_0_0_35916beab1aa9e4a3884bca8465b948e.jpg.webp
տեսանյութեր, видео, տեսանյութ, արմեն փամբուխչյան, ավագանի, երևանի ավագանի, ծեծկռտուք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
տեսանյութեր, видео, տեսանյութ, արմեն փամբուխչյան, ավագանի, երևանի ավագանի, ծեծկռտուք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Իրավիճակն ավելի թեժացավ, երբ ծեծկռտուքին մասնակից դարձան նաև կանայք։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու մեջ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը ժամանակավորապես վարում էր ավագանու նիստը, դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին` հայտարարեց, թե ինքը Ստեփանյանի փոխարեն կլռեր, քանի որ խորհրդարանական ընտրություններում իրենց 2–րդ համարը (նկատի ունի «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդարանիկ Թևանյանին ) մեղադրվում է պետական դավաճանության մեջ։
«Դուք գնացեք պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք, ու տեղից էլ վեր–վեր չթռնեք, սուս կմնաք, ձենդ իջացրա՛։ Արա՛, լսի՛, այ տղեն դու ես, արա՛, դավա՛յ ստուց»,–ասաց Փամբուխչյանը` դիմելով Ստեփանյանին։
Երբ տղամարդկանց մեջ քաշքշուկ սկսվեց, Փամբուխչյանը հրահանգեց դուրս հրավիրել Ստեփանյանին։
Այնուհետև իրավիճակն ավելի թեժացավ, երբ ծեծկռտուքին մասնակից դարձան նաև կանայք։
«Հանրապետություն» խմբակցություն անդամ Անի Խաչատրյանը բաժակով ջուր լցրեց
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի վրա։ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց 30 րոպեով։