Իսրայելը 4 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին, կան զոհեր և վիրավորներ. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Նշվում է, որ հարվածը հասցվել է Գազա քաղաքի արևմուտքում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Գազայի Ար-Ռիմալ շրջանում իսրայելական ԱԹՍ-ների կողմից ավտոմեքենաների ուղղությամբ հարվածների հետևանքով կա առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր: Այս մասին հայտնում է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

«Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Ար-Ռիմալ թաղամասին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ կին է զոհվել, կան տուժածներ», – ասվում է հաղորդագրության մեջ:

2025 թվականի հոկտեմբերին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվեցին իրագործել խաղաղ ծրագրի առաջին փուլը, որը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հաջորդ օրը Գազայում ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը։ Ըստ համաձայնագրի` իսրայելական զորքը նահանջեց այսպես կոչված դեղին գծից այն կողմ՝ վերահսկողության տակ պահելով հատվածի տարածքի ավելի քան կեսը։

Հրադադարից հետո Գազայի հատվածում ավելի քան 900 մարդ է զոհվել. նախարարություն

Leave a comment