Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, տեղեկությունը Araratnews-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելեցին ՊՆ-ից, նշելով, որ առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չեն կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս։

Leave a comment