«Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեցի սուրբ եւ անմահ պատարագի»,- հունիսի 21-ին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեր Կարապետ քահանա Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է. «Վարչապետը եկել է, մասնակցել է պատարագին, ամեն ինչ նորմալ անցել է, ինչպես ես պատարագը մատուցել եմ, այդպես էլ նույն ձևով անցել է, վեհափառի անունը տրվել է, իհարկե»:
Հիշեցնենք, որ 2025-ի դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր, թե գնում է այն պատարագներին, որտեղ չի հնչում Վեհափառի անունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)