Պատերազմի մասնակիցը խաբեության զոհ է դարձել, սա այն է ինչի մասին խոսում եմ․ Անի Գևորգյան

NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինձ հետ այսօր կապ հաստատեց 44 օրյա պատերազմի մասնակից Վարազդատ Սանեյանը խնդրեց ջնջել «Վիվառոյի» խաղերի օնլայն շոուների իր մասնակցությամբ տեսանյութը: Ինձ պատկանող Newday.am լրատվականից ջնջեցի, հիմա իմ էջից էլ կջնջեմ:

Պատերազմի մասնակիցը խաբեության զոհ է դարձել, սա այն է ինչի մասին խոսում եմ ՝ ոչ հայրենիքն է փրկվում, ոչ հայրենիքի համար կռիվ տվածներ են արժանապատիվ ապրում:

Հիմա ներկայացնեմ Վարազդատ Սանեյանի խոսքը.

«Ես գովազդային առաջարկ եմ ստացել, ասել են՝ դրսում է ցուցադրվելու, խորապես չեմ հասկացել՝ ինչ է: 2020թ-ից հետո աշխատանք չունեմ, ընտանիքս պահելու խնդիր ունեմ: Պրոթեզների մասին եմ մտածում, որ շարժունակությունս վերականգնեմ: Առաջարկի ժամանակ չեմ հասկացել, որ սա կարող է օգտագործվել պատերազմի մասնակիցների, կերպարների դեմ, չեմ հասկացել, որ օգտագործվում եմ, խնդրում եմ ջնջեք» ,-ասաց նա :

Վարազդատը պատերազմից հետո խաբեության զոհ է դարձել Թայլանդից 15 հազար դոլար շորթել են պրոթեզների համար ու էդպես էլ չեն ուղարկել:

Նա հիմա 300 հազար դրամ թոշակի հույսին է:

Leave a comment